Правила: заголовок темы должен кратко и понятно отражать ее суть, нельзя писать латиницей или заглавными буквами. Сообщение, ник, аватар не должны выделяться своими размерами или стилем написания от остальных, быть читабельными, написаны литературно и достаточно грамотно. Ваш e-mail и адрес вашего форума обязательно должны быть в сообщении, если Вам нужна помощь или совет. Если Ваше сообщение удалили или не добавили в форум - значит ответ подробно расписан в инструкции.
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ: Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում: Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ: Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող: Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ:
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր, Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ, Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝ Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր... Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես. Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝ Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։ Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ, Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր. Քո հոգու վրա կա մի վարագույր,— Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չգիտեմ...
Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ, Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ... Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ Քո խոսքերի զանգակները զվարթաձայն. Շռւրթերդ — վարդ բոցավառված են իմ առաջ Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։ Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում, Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ, Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում, Քո խավարում — մոռացության մի ակնթարթ...
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չսիրհել, չխորհել, չափսոսալ_ Հեռանա՜լ... Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ, Գիշերում այս անշող Արդյոք կա իրիկվա մոռացման, Մոռացման ոսկե շող... Մի վայրկյան ամենից հեռանալ, Ամենին մոռանալ._ խավարում, ցավերում քարանալ Մեն միայն... Մռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, Ամենին մոռանալ. Չսիրհել, չտենչալ, չկանչել, Հեռանա՜լ...
Մռայլ գիշերն է լռում, Խավար գիշերն ամենուր Ես վառել եմ խավարում Իմ ճրագը ոսկեհուր... Ստվերները ծածանոտ Կերերան ու կհանգչեն, Կզգամ քայլը քո ծանոթ, Քո խոսքերը կհնչեն: Դու անկարծ կհայտնվես Անակնկալ դու կգաս, Քաղցր սուտով կխաբես, Կսիրես ու կգթաս: Եվ մենության այս միգում ՈՒ խավարում այս մեռած Սեր կվառես իմ հոգում, Ազատությու՜ն ու երա՜զ... Մեղմաքայլ կհեռանաս, ՈՒ կմնամ միայնակ, Նորի'ց, նորի'ց կդառանաս՝ Խորհրդավոր ու հստակ: Մութ գիշերում կնստեմ՝ Լցված սիրով խնդագին, Քո գաղտնիքը ես գիտեմ Բայց չեմ ասի ոչ ոքին... Մռայլ գիշերն է լռում, Խավար գիշերն ամենուր, Ես վառել եմ խավարում, Իմ ճրագը ոսկեհուր...
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով. Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց, Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.— Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև ... Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն... Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում... Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս — Անձրև՜ է, աշո՜ւն...
Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտս փայփայում թաքուն, Փռված է լույսդ շուրջս և վրաս, Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում: Քո հեռու երկրի ուղին չգիտեմ.— Գուցե ես ինքս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, Հրամայել եմ, որ վրաս իշխես: Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, Քո չարությունը բարիք համարել — Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել...
Առանց երդման էլ ես հավատում եմ, Որ հիմա օրդ մի դար է տևում, Որ փուշ կարոտը քեզ ծվատում է, Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ, Որ իմ անունն ես կրկնում հաճախ, Որ աղջկական քո մաքուր բարձին Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ (Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում), Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում, Որ առանց սիրուս կյանքդ կորած է, Որ...
Գիտե՛մ, ջա՜նըս. Զո՜ւր ես երդվում:
Բայց գիտեմ և այն, Ինչ դո՛ւ չգիտես.
Առաջին սերը, ինչպես որ հացը, Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...
Դ՛ու՝ երկու տա՜ռ, Դ՛ու՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում...
Դ՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում...
Դ՛ւ՝ երկու տա՜ռ Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ընտելանում, Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի...
Դ՛ու՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում՝ Փոշիացած հերոսների Դասակին եմ ընկերանում...
Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու երբ հանկարծ Թողնւմ ես ինձ ու հեռանում՝ Լքված տան պես ճեղք եմ տալիս, Ծեփս թափում, անտերանում, Եվ կսկիծը, ցեցի նման, Բույն է դնում իմ սյունի մեջ, Ձեղունի մեջ ու գերանում...
Ես մտածում եմ. Կանցնի մի շաբաթ, Ու ես վերստին կտեսնեմ նրան, Ում հանդիպեցի առաջին անգամ, եվ մի երկու բառ փոխանակեցինք` Չծանոթացած:
Կտեսնեմ նրան Ու կասեմ դու-ով.
-Թույլ տուր տամ մի հարց, Բայց շատ եմ խնդրում, Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք: Անցել է ահա ուղիղ մի շաբաթ, Եվ ողջ մի ծաբաթ ժպտացել ես ինձ, Անվերջ – անդադար ժպտացել: Ինչու?
Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ, Ինչ էլ ինձ ասես` Ես գոհ կմնամ, Իսկ եթե շիկնես` Առավել ևս: Իսկ եթե շիկնես` Կշարունակեմ. -Երկու փոսիկդ, Որ կա երեսիդ, Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել Հմայքի ծովով:
Ես նոր հասկացա, Թե ոնց է լինում, Որ հողագնդի կլոր կողերից Ծովերը երբեք չեն թափվում ներքև, Ու չեն դատարկվում այն փոսիկները, Որ մենք կոչում ենք ծովերի հատակ...
Եվ ի պատասխան ինչ էլ իմանամ, Ինչ էլ որ ասես' Ես գոհ կմնամ: Միայն... միայն թե դու չնկատես, Որ հանկարծ ես քեզ` Անծանոթուհուդ, Դիմել եմ դու-ով:
Отправлено: 18.03.08 19:12. Заголовок: Im amenasireli banas..
Im amenasireli banastexcutyune.
ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ
Անցնում էիր: Ողջ երեկոն քոնն էր կարծես, Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ: Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` Ես կասեի, Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` Քո հագուստի փեշի նման: Սակայն կարճ էր հագուստը քո: Եվ երեկոն Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ` Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո...
Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ Ու շուլալվել քո հագուստի կոճակներին: Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ Երկարում էր քո ստվերը` հմայքիդ պես, Ու քայլում էր քեզնից առաջ` հմայքիդ պես...
Եվ արթնացավ մեջս հանկարծ Ինքնաձաղկման և ամոթի Տարօրինակ մի ցանկություն. Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով` Ոչ թե անուշ մի հիացքով, Այլ մի տըտիպ, Հաճախ դառըն, Նաև կծու մի հայացքով: Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել` Բարկանալու և դատելու աստիճանի, Չարանալու և ատելու աստիճանի, Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի Հիացմունքին: Հոգով-սրտով ներողություն...
Այսուհետև, ինձ հավատա, Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին. Էլ չպիտի այսուհետև Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ: Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո Այն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե Սապատվել է իմ շալակին: Թող հնչի նա: Եվ անցիր դու:
Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ", Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված, Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր, Եվ քեզ թաքուն ունենալուց Ջղերը մեր քիչ խաղաղվեն, Ու երկարի այս անդորրը` շուքիդ նման, Ու կարճանա հոգնությունը` փեշերիդ պես ...
Ախ, քեզ ինչպես ասել,որ քեզ հիշում եմ դեռ, Ինչպես չասել ,որ դու դեռ թանկ ես ինձ համար , Ինչպես մեզ բաժանող արգելակը քանդել, Ինչպես չգալ քեզ մոտ ,ինչի համար?
Ինչպես չասել,որ` դու, միայն դու չես թախծում, ինչպես ասել,որ ես ծնվել եմ քեզ համար , Ինչպես չասել ,որ ես միշտ էլ քեզ եմ տենչում, Սակայն ինչպես ասել , ինչի համար?
Չէ որ բաժանվեցինք կարծես մեր ցանկությամբ, Եվ այսօրը պարզ էր և ինձ, և քեզ համար… Հիմա ինչու ցավել անցած երջանկությամբ, Եվ չցավել, ինչու, ինչի համար?
Ինչպես , ինչպես ասել ` նորից արի, արի, Ինչպես չասել,որ ես ապրում եմ քեզ համար: Գեթ չխոստովանել ցավը մեր սրտերի, Խոստովանել , ինչու, ինչի համար?…
Դու լսում ես ինձ այնպես սիրալիր, Բայց նաև այնպես-֊այնպես անտարբեր, Ինչպես լսում են աղմուկն անձրևի։ Խոսքերս ցածր են՝ աղոթքի նման, Խոսքերս բարձր են՝ աղոթքի նման, Որ չի հասնում տեղ Ու չի կատարվում։ Շաղված աչքերիդ ժպիտի վրա Գնում-գալիս է քնած մի աստված, Շուրթերիդ երկու մեծ փակագծում՛ Մի մեծ առեղծված, որ լուծում չունի.,. Իսկ ես խոսում եմ, խոսում եմ, խոսում, Բայց հիմա ես Էլ... ե՛ս ինձ չեմ լսում. Աչքերիդ շաղված ժպիտի վրա Արթնացնում եմ մի քնած աստծու, Շուրթերիդ երկու մեծ փակագծում Մի հին առեղծված առանց քեզ լուծում։ Իսկ դու՝ անտեղյակ, ժպտում ես կրկին Սիրալիր այնպես, Բայց և... անտարբեր։
Անկեղծ ասած ,թե ամոթ չէ, Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ Այդ ահավոր խանդ կոչվածը. Իմ մեջ , գուցե,բնությունից Ինչ- որ բան ` անտեսված է, Ուրիշ մի բան` տնտեսված է:
Ընդհամենը գիտեմ լոկ այն, Որ ես այնտեղ ,որտեղ մարդիկ Հավանաբար և խանդում են. Բարկանում եմ – ոչ տևական, Քմծիծաղում - անբնական, Եվ … եղածը ես քանդում եմ:
Մեզանից մեկը, անշուշտ , այստեղ չէ, Մեզանից մեկը` Կամ ես, կամ թե դու: Թե դու չես այստեղ` Ապա ինչպես է, Որ ինձ հետ ես միշտ` Իմ սենյակի մեջ, Իմ մատների տակ, Իմ լեզվի վրա: Թե ես չեմ այստեղ, Ապա ինչպես է, Որ ես հետդ չեմ` Քո սենյակի մեջ, Քո մատների տակ, Քո լեզվի վրա: Ճիշտ այն է գուցե, Որ մենք երկուսս էլ այստեղ չենք լինում. Ինքս այնտեղ եմ, որտեղ որ դու ես, Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ: Այսպես գալիս ենք մենք դեպի իրար, Դու` ինձ մոտ, Ես` քեզ Եվ ... մենք չենք հանդիպում ...այս քանի տարի:
-Իմ սերե՞րն անցած... Նախ ` նորից ասեմ, Որ սերը չունի շարունակություն, Այլ միայն սկիզբ, Որ չի կրկնվում, Ինչպես...ծննդյան եզակի օրը; Եվ հետո...հետո` Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել ` Երբեք ավելին չենք ունենալու, Ինչպես չի լինում ... ավելորդ ատամ:
Սիրո համեմատ Թիվն ատամների շա՞տ ես համարում: Բայց մի մոռացի , որ ես, ճիշտն ասած. Դեռ չեմ բաժանվել ոչ մի սիրածից. Իրենք են փոխել անուններն իրենց, Կերպարանքն իրենց, Իրենց հասակը, Իրենց տարիքը, Սակայն ոչ իրենց: Եվ ինչ փոխել են ` իրենք են փոխել, Իրենք , ոչ թե ես, - Այս մի մոռացիր:
Եվ զուր մի հարցրու, Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը: Մի հարցրու: Սերերը , սեր իմ, Եթե մինչև իսկ անհավասար են` Անհավասար են , ինչպես ...մատները . Ո՞ր մատդ կտրես` Պիտի շատ ցավի կամ պակաս ավի: Էլ ի՞նչ ամենա...
Ախ այս ամենա -ն... Իսկ երբևիցե չե՞ս խելագարվել գեթ այն աստիճան, Որ հանկարծ մի օր լրջորեն խորհես, Թե դժբախտության մեր զգացումը Գալիս է հենց այդ ... այդ ամենա –ից. Անծանոթ է դա ոչ միայն բույսին, Այլև կենդանուն, Ապուշին նաև, Եվ սրանք իրենց... դժբախտ չեն զգում...
Ամենա չկա: Վատ ու լավ կա լոկ: Ու եթե սեր է` Էլ ի՞նչ վատ ,ինչպե՞ս , Ու եթե սեր է ` Էլ ի՞նչ ամենա...
-Իսկ անցած սերերն , ինչ է , չեն մեռնում? Իսկ եթե նույնիսկ , աստված չարասցե , մեռնում են նրանք, Դարձյալ ապրում են մեր տարողունակ հիշողության մեջ, Ինչպես մեր ...մեռած երեխաները... Ահավոր ցավը չեն վերհիշեցնում: Գրկիր ինձ: Մեղք եմ...
Все даты в формате GMT
3 час. Хитов сегодня: 21
Права: смайлы да, картинки да, шрифты да, голосования нет
аватары да, автозамена ссылок вкл, премодерация откл, правка нет