Правила: заголовок темы должен кратко и понятно отражать ее суть, нельзя писать латиницей или заглавными буквами. Сообщение, ник, аватар не должны выделяться своими размерами или стилем написания от остальных, быть читабельными, написаны литературно и достаточно грамотно. Ваш e-mail и адрес вашего форума обязательно должны быть в сообщении, если Вам нужна помощь или совет. Если Ваше сообщение удалили или не добавили в форум - значит ответ подробно расписан в инструкции.
Դու միշտ ինձ համար եղել ես կյանքում, Միշտ, թեկուզ հաճախ ուրիշի տեսքով- Այսօր աղմկոտ այս մեծ քաղաքում, Երեկ` հեռավոր ինչ-որ գյուղակում` Աչքերիդ պես բիլ երկնքի ներքո:
Ես հենց քեզ հետ եմ խաղացել «տուն-տուն» Ու դղյակ շինել կավից ու քարից: Քեզնով է լցված մի մեծ մանկություն, Երազներով լի մի պատանություն Եվ ջահելություն մի փոթորկալից:
Տասնյակ անուն ես ունեցել կյանքում, Տասնյակ ձևերով կանգնել ես իմ դեմ Եվ միշտ ներշնչել այն սերը մաքուր, Որ և իր տասնյակ էսքիզներն արդեն Քո պատկերով է այսօր ավարտել:
Ոչինչ , ոչի՛նչ չի պատահել արտասավոր. Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես` նույն տղան, Միայն` ժպտում են աչքերդ կարծես ցավով, Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ:
Ոչինչ , ոչի՛նչ չի կատարվել նկատելի. Ո՛չ խարդավանք, ո՛չ խանդ, և ո՛չ կասկած մի կույր. Լոկ զգում եմ ես մանրախոս քո մատներից , Որ ինձ այսօր նրանք ինչ-որ սառն են զգում.
Եվ չի փոխվել ոչինչ նաև կյանքո՛ւմ կարծես. Ամառային նույն արևն է և նո՛ւյն փոշին : Ես զգում եմ` ինչ չգիտես ինքդ էլ գուցե. -Դադարել ես ինձ սիրելուց, Բայց... չես սիրում դեռ ուրիշին:
Ասում են, թե միանգամից կյանքում ոչինչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատռվում, Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին։
Մի՛րգ չի հասնում միանգամից, ուր մնաց թե՝ խելոքանան, Զույգ չեն կազմում միանգամից, ուր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, Ո՛չ այսօրն է անցյալ դաոնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք:
Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի~ց...
Գուցե նստած պատշգամբում Թախծում ես դու մեկի մասին, Որ երազում է ուրիշին, Եվ քեզ բնավ չի նկատում: Ես քո դիմաց այրվող մի հուր, Չես նկատում , այրվում եմ զուր, Մեկն էլ գուցե ինձ է փարվում Իր իղձերում, իր աշխարհում: Դու ուրիշի, ես՝ քո դիմաց Դողում ենք լուռ, այրվում անվերջ ՈՒ մոխրանում մեր չսիրած , Մեզ չսիրող թևերի մեջ:
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում, Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում: Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերդ պատին, Թող իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարպաս աշխարհում: Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս, Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում: Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից, Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում: Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:
Լուսամփոփի պես աղջիկ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի, Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի պես աղջիկ...
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում, Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն, Որ չցնդի, չմարի իմ հոգու հեռուն...
Լուսամփոփի պես աղջիկ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի, Կապույտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի պես աղջիկ..
Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ Մենության մեջ լացող երգիդ վրա:
Եթե մինչև անգամ Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից... Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք, Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա:
Եթե մինչև անգամ հազար սարի ետև Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ, Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ, Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ, Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ Անակնկալ դարձիս իրողությամբ— Քո տան ու քո հոգու տարողությամբ, Երազներիդ, կյանքիդ տևողությամբ: Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված, Արտասուքից խաշված դեմքիդ վրա:
Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի, Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ: Գետնի տակից կգամ, Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ, Կգամ ու թափ կտամ Հարդագողի փոշին շեմքիդ վրա: ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
Դու չլինեիր այդքան անթերի, Ես չլինեի այսպես ավերակ... Դու չուշանայիր, ես չշտապեի, Եվ աշխարհ գայինք միաժամանակ: Եվ այն ժամանակ թող հանդիպեինք, Եվ ի՞նչ կլիներ, տես, այն ժամանակ... ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
Օ՜, թե իրավ են փոխում սրտերը, Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով, Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը, Գեթ մոռանամ քեզ , ապրեմ անվրդով: Կամ ծիածանվի քնարս անպես, Որ տակից անցնես ու առնաս տղա, Որ անհետ չքվի սերս աղեկեզ, Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա...
Ես կուզեի քեզ հետ կիսել Վերջին պատառն իմ հացի, Ես կուզեի քեզ հետ կիսել Վերջին արցունքն իմ լացի: Ես կուզեի քեզ հետ կիսել Սրտիս բեկորը վերջին, Ես կուզեի քո գրկի մեջ Մթներ իմ օրը վերջին… Ես կուզեի՝ ինչ որ ունեմ Իբրև նվեր տայի քեզ, Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ Եթե հանկարծ դու չուզես:
Ծիծաղախիտ Վանայ Ծովի Փոքրիկ գիւղից առափնեայ, Ծովն է մտնում գաղտագողի Ամէն գիշեր մի տղայ:
Ծովն է մտնում առանց նաւակ, Բազուկներով առնացի Ջուրը ճողփում, լող է տալի Դէպի կղզին դիմացի: Խաւար կղզուց պարզ ու պայծառ Մի լոյս կանչում էր նրան, Մի վառ փարոս նրա համար, Չմոլորի իր ճամբան:
Սիրուն Թամարն ամէն գիշեր Այնտեղ կրակ է անում, Եւ սպասում է անհամբեր Այնտեղ՝ մօտիկ դարանում: Բայց մի անգամ չարկամ մարդիկ Նրանց գաղտնիքն իմացան, Լոյսը հանգցրին սեւ ու սաստիկ Մի մութ գիշեր դիւական:
Մոլորուեցաւ խաւար ծովում Լողորդ տղան սիրահար, Ու բերում է հողմը, բերո՜ւմ Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր...» Առաւօտեան ծովը ծփաց, Ափը ձգեց մի դիակ, Նրա շուրթին, պաղ, կարկամած, Ասես մեռած ժամանակ Սառել էին երկու բառ. «Ա՜խ, Թամա՜ր...» Այն օրուանից սրա համար Կղզին կոչուեց Ախթամար:
Լուսամփոփը հանկարծ շոշաց Եվ ես հանկարծ քեզ հիշեցի, Ծառը խշշաց, ճյուղը դողաց, Եվ ես հանկարծ քեզ հիշեցի, Առուն փախավ խոխոջալով, Եվ ես հանկարծ քեզ հիշեցի, Ծածկվեց լուսնյակն ամպի շալով Եվ ես հանկարծ քեզ հիշեցի:
Դու ինչու՞ ես լցվել այդպես Աշխարհով մեկ, Դու ինչու՞ ես այդպես անհուն Ու անեզերք:
Отправлено: 29.03.08 14:41. Заголовок: Vor pokr ei, hayrs m..
Vor pokr ei, hayrs mi barak girk er berel, Axtamar banastexcutyunn er menak, sirun nkarnerov, vay, enkan ei sirum kardal et girke, gisher-cerek dzerkis er. Lav husher artnacan mejs.
Все даты в формате GMT
3 час. Хитов сегодня: 10
Права: смайлы да, картинки да, шрифты да, голосования нет
аватары да, автозамена ссылок вкл, премодерация откл, правка нет